-
25.04.2016|
13:43
«Ավրորա» մրցանակաբաշխության ընթացքում բեմում ցուցադրվեցին ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում ապրիլի 1-5-ին զոհված զինծառայողների լուսանկարները՝ State Youth Orchestra of Armenia SYOA-ի կատարման ժամանակ:
-
25.04.2016|
13:35
Կոմիտասի թանգարան-ինստիտուտում մայիսի 3-ին` ժամը 19:00-ին, տեղի կունենա «Սպեղանի» երգչախմբի (հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Սարինա Ավթանդիլյան) քսանամյա հոբելյանին նվիրված համերգ: Կհնչեն Կոմիտասի և հայ ժամանակակից կոմպոզիտորներ Երվանդ Երկանյանի և Ջեննի Ասատրյանի խմբերգերը:
-
25.04.2016|
09:19
Ապրիլի 24-ի լույս 25-ի գիշերը ադրբեջանա-ղարաբաղյան զինված դիմակայության գոտում հակառակորդը կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը խախտել է ավելի քան 120 անգամ:
-
24.04.2016|
15:53
ԼՂՀ ՊԲ–ն հերքում է Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը, թե հայկական տանկերը մոտեցել են դիրքերին եւ կրակ բացել:
-
24.04.2016|
15:48
Ադրբեջանը ձախողվեց բանակցություններում, այդ պատճառով փորձեց ռազմական ճանապարհով լուծումներ գտնել, ռազմական ճանապարհով էլ ձախողվեց՝ ասաց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում պատասխանելով լրագրողների հարցերին:
-
24.04.2016|
15:47
«Այսօր ես որևէ փոխզիջման մասին չեմ կարող խոսել և չեմ տեսնում», - հայտարարեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե Լեռնային Ղարաբաղի հարցում ո՞րն է փոխզիջումների սահմանը, որոնց պատրաստ է հայկական կողմը:
-
24.04.2016|
12:39
Ապրիլի 23-ի կեսօրից Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդի հրետանային նախահարձակ ակտիվությունը շարունակվել է նաև ապրիլի լույս 24-ի գիշերը, փոխանցում է Լեռնային Ղարաբաղի ՊԲ մամուլի ծառայությունը:
-
24.04.2016|
12:28
Լեռնային Ղարաբաղի անկախությունը պետք է ճանաչվի՝ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումում հայտարարեց Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելը՝ նշելով, որ ինքը կանի հնարավորը։
-
23.04.2016|
12:27
Ապրիլի 22-ի լույս 23-ի գիշերը ադրբեջանա-ղարաբաղյան զինված դիմակայության գոտում օպերատիվ իրադրությունը մնացել է նույնը՝ փոխանցում է ԼՂ ՊԲ մամուլի ծառայությունը:
-
23.04.2016|
09:36
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի Երևան գալու նախորդ օրը ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել էր՝ Սերգեյ Լավրովը ոչ մի անգամ, ոչ մի տեղ դատարկ ձեռքով չի գնում: